Նիկոլ Փաշինյանը Բակո Սահակյանի հետ այցելել է սահմանապահ դիրքեր

Նիկոլ Փաշինյանը  Բակո Սահակյանի հետ այցելել է սահմանապահ դիրքեր
Նիկոլ Փաշինյանը Բակո Սահակյանի հետ այցելել է սահմանապահ դիրքեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է պաշտպանական բանակի հյուսիսային հատվածի սահմանապահ դիրքեր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության հաղորդագրությունը։

«ՀՀ վարչապետը և ԱՀ նախագահը ծանոթացել են զինծառայողների կենցաղային պայմաններին և զրուցել զինվորների հետ: ՀՀ կառավարության ղեկավարը կարևորել է զինված ուժերի, ռազմարդյունաբերության շարունակական զարգացումը և նշել, որ բանակը պետք է դառնա տնտեսության զարգացման լոկոմոտիվը:

Վարչապետը կարևորել է զինված ուժերում սննդի նոր կարգի ներդրումը և նկատել, որ այն կարող է խթանել նաև գյուղատնտեսության զարգացումը, քանի որ գյուղմթերքը ձեռք է բերվելու ուղիղ գյուղացուց»,-մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ: