«Դուք ուզում եք կրկին երգել, երբ մեզ կհետապնդեն, կծեծեն, կբանտարկեն ու վերջապես․․․ կսպանեն». Արման Բաբաջանյան

«Դուք ուզում եք կրկին երգել, երբ մեզ կհետապնդեն, կծեծեն, կբանտարկեն ու վերջապես․․․ կսպանեն». Արման Բաբաջանյան

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանն անդրադարձել է շուրջ վեց տասնյակ արվեստի գործիչների՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հայտարարությանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորեւ։

«Դուք երգում էիք, երբ մեզ հետապնդում էին, դուք երգում էիք, երբ մեզ ծեծում էին, դուք երգում էիք, երբ մեզ բանտարկում էին, դուք չէիք դադարում երգել, երբ մեզ նույնիսկ սպանում էին․․․

հեղափոխությունից ի վեր վերջապես դուք լուռ եք․․․

բայց դուք ուզում եք կրկին երգել, երբ մեզ կհետապնդեն, կծեծեն, կբանտարկեն ու վերջապես․․․ կսպանեն»։