Թոմաս Համարբերգ.“Առավել մեծ ջանքեր պետք է գործադրվեն 2008թ.-ի մարտի վերքերը բուժելու և մարդու իրավունքների պաշտպանությունն ամրապնդելու համար”

Թոմաս Համարբերգ.“Առավել մեծ ջանքեր պետք է գործադրվեն 2008թ.-ի մարտի վերքերը բուժելու և մարդու իրավունքների պաշտպանությունն ամրապնդելու համար”
Թոմաս Համարբերգ.“Առավել մեծ ջանքեր պետք է գործադրվեն 2008թ.-ի մարտի վերքերը բուժելու և մարդու իրավունքների պաշտպանությունն ամրապնդելու համար”

Երևան, 21 հունվարի, 2011թ.
2008թ.-ի մարտյան իրադարձություններին, խոսքի և մամուլի ազատությանը, ինչպես նաև բանակում մարդու իրավունքներին վերաբերվող հարցեր էին հիմնականում տեղ գտել ս.թ. հունվարի 18-ից 21-ը ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար պարոն Թոմաս Համարբերգի Հայաստան կատարած այցի օրակարգում:
2008-ի մարտի ողբերգական իրադարձությունների հետևանքները դեռևս զգացնել են տալիս իրենց հայկական հասարակության մեջ: Մեծագույն խնդիրներից մեկը ցույցերի ժամանակ գրանցված 10 մահվան դեպքերի պատասխանատվության հարցում պարզության բացակայությունն է:

Հանձնակատարը հորդորեց պատասխանատվություն սահմանել մահվան դեպքերի համար, ինչը ենթադրում է ոստիկանության կողմից օգտագործվող մեթոդների մանրազնին, անկողմնակալ և արժանահավատ վերլուծություն; ինչպես նաև վերադասի պատասխանատվություն: Հանձնակատարը խորհուրդ է տվել կոնկրետ միջոցներ զոհերի ընտանիքների կարիքները բավարարելու համար:

Հայ ազգային կոնգրեսը Հանձնակատարի հետ ունեցած հանդիպումների ընթացքում նշել է իր ինը անդամների մասին, որոնք դեռևս բանտարկված են` մեծամասամբ կապված 2008թ-ի մարտի իրադարձությունների հետ: Հանձնակատարը այդ հարցը բարձրացրել է իշխանությունների հետ հանդիպումների ընթացքում:

Խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը, որ ստեղծվել էր 2008թ.-ի մարտի իրադարձությունները քննելու և նման դեպքերից խուսափելու եղանակներ ուղենշելու համար, մշակել է համակարգային բնույթի որոշ հանձնարարականներ: Բացի այդ ԵԱՀԿ/ԺՄԻԳ – ի դատավարությունների մոնիտորինգի զեկույցը մատնացույց է արել որոշ թերություններ մարտիմեկյան դատավարությունների ընթացքում:

ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի և խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի արտահայտած հանձնարարականները կատարումը պետք է ապահովվի, մասնավորապես ոստիկանության ընթացիկ ռեֆորմի հարցում /ներառյալ ոստիկանության կողմից ուժի կիրառումը/, ապահովելով նաև անկախ և կոմպետենտ դատական համակարգ և երաշխավորելով ազատության և արդար դատավարության իրավունքները:

Բացի այդ հավաքների ազատության վերաբերյալ օրենսդրությունն ու պրակտիկան պետք է լիովին ներդաշնակեցվեն մարդու իրավունքների միջազգային սկբունքների հետ: Հանձնակատարը քննարկեց Ա1+ հեռուստաընկերության հարցը, որի վերաբերյալ գոյություն ունի ՄԻԵԴ-ի որոշում, որտեղ դատարանը գտել էր խոսքի ազատության իրավունքի խախտում:

Վերջերս հեռարձակման լիցենզիայի տրամադրման մրցույթում այդ հեռուստաընկերության առաջարկը կրկին մերժվեց: ՀՌԱՀ-ի կողմից տրված բացատրությունն այն էր, որ Ա1+-ի կողմից ներկայացված փաստաթղթերում կային կեղծված փաստաթղթեր: Հանձնակատարը ընդգծեց Հայաստանում մամուլի բավականաչափ բազմակողմանիության և բազմակարծության ապահովման անհրաժեշտությունը: Նա հիշատակեց Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքի բարեփոխման աշխատանքները և լիահույս է, որ կարգավորող մարմինների անդամների անկախության և բազմակարծության հարցը լուծում կստանա:

Հանձնակատարը առիթ ունեցավ նաև անդրադարձ կատարելու բանակում մարդու իրավունքներին առընչվող իրավիճակին: Նա հատուկ մտահոգություն հայտնեց խաղաղ պայմաններում մահվան, վատ վերաբերմունքի և նվաստացման դեպքերի կապակցությամբ` ընդգծելով այդ դեպքերի մանրազնին քննության, հանցավորների բացահայտման և պատժման անհրաժեշտությունը:

Նա քաջալերեց զինված ուժերում ընթացող բարեփոխումները, ներառյալ կարգապահական ընթացակարգերի և արդյունավետ բողոքարկման մեխանիզմների ստեղծումը: Իր այցի ընթացքում նա նաև անդրադարձավ կրոնական համոզմունքների պատճառով զին. ծառայությունից հրաժարվելու իրավունքին և հայտնեց իր ըմբռնումը, որ ՀՀ իշխանությունները այս ոլորտում օրենսդրության մշակման փուլում են:

Նպատակը պետք է լինի ստեղծել իրապես քաղաքացիական ծառայություն: Հանձնակատարը կշարունակի քննարկել և գնահատել այն հարցերը, որոնց անդրադարձ կատարվեց իր այցի ընթացքում: Առաջիկա ամիսներին կհրապարակվի նրա զեկույցը: 2008թ.-ի մարտյան իրադարձություններին, խոսքի և մամուլի ազատությանը, ինչպես նաև բանակում մարդու իրավունքներին վերաբերվող հարցեր էին հիմնականում տեղ գտել ս.թ. հունվարի 18-ից 21-ը ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար պարոն Թոմաս Համարբերգի Հայաստան կատարած այցի օրակարգում:

2008-ի մարտի ողբերգական իրադարձությունների հետևանքները դեռևս զգացնել են տալիս իրենց հայկական հասարակության մեջ: Մեծագույն խնդիրներից մեկը ցույցերի ժամանակ գրանցված 10 մահվան դեպքերի պատասխանատվության հարցում պարզության բացակայությունն է: Հանձնակատարը հորդորեց պատասխանատվություն սահմանել մահվան դեպքերի համար, ինչը ենթադրում է ոստիկանության կողմից օգտագործվող մեթոդների մանրազնին, անկողմնակալ և արժանահավատ վերլուծություն; ինչպես նաև վերադասի պատասխանատվություն: Հանձնակատարը խորհուրդ է տվել կոնկրետ միջոցներ զոհերի ընտանիքների կարիքները բավարարելու համար:

Հայ ազգային կոնգրեսը Հանձնակատարի հետ ունեցած հանդիպումների ընթացքում նշել է իր ինը անդամների մասին, որոնք դեռևս բանտարկված են` մեծամասամբ կապված 2008թ-ի մարտի իրադարձությունների հետ: Հանձնակատարը այդ հարցը բարձրացրել է իշխանությունների հետ հանդիպումների ընթացքում: Խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը, որ ստեղծվել էր 2008թ.-ի մարտի իրադարձությունները քննելու և նման դեպքերից խուսափելու եղանակներ ուղենշելու համար, մշակել է համակարգային բնույթի որոշ հանձնարարականներ:Բացի այդ ԵԱՀԿ/ԺՄԻԳ – ի դատավարությունների մոնիտորինգի զեկույցը մատնացույց է արել որոշ թերություններ մարտիմեկյան դատավարությունների ընթացքում: ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի և խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի արտահայտած հանձնարարականները կատարումը պետք է ապահովվի, մասնավորապես ոստիկանության ընթացիկ ռեֆորմի հարցում /ներառյալ ոստիկանության կողմից ուժի կիրառումը/, ապահովելով նաև անկախ և կոմպետենտ դատական համակարգ և երաշխավորելով ազատության և արդար դատավարության իրավունքները: Բացի այդ հավաքների ազատության վերաբերյալ օրենսդրությունն ու պրակտիկան պետք է լիովին ներդաշնակեցվեն մարդու իրավունքների միջազգային սկբունքների հետ:

Հանձնակատարը քննարկեց Ա1+ հեռուստաընկերության հարցը, որի վերաբերյալ գոյություն ունի ՄԻԵԴ-ի որոշում, որտեղ դատարանը գտել էր խոսքի ազատության իրավունքի խախտում: Վերջերս հեռարձակման լիցենզիայի տրամադրման մրցույթում այդ հեռուստաընկերության առաջարկը կրկին մերժվեց: ՀՌԱՀ-ի կողմից տրված բացատրությունն այն էր, որ Ա1+-ի կողմից ներկայացված փաստաթղթերում կային կեղծված փաստաթղթեր: Հանձնակատարը ընդգծեց Հայաստանում մամուլի բավականաչափ բազմակողմանիության և բազմակարծության ապահովման անհրաժեշտությունը: Նա հիշատակեց Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքի բարեփոխման աշխատանքները և լիահույս է, որ կարգավորող մարմինների անդամների անկախության և բազմակարծության հարցը լուծում կստանա:

Հանձնակատարը առիթ ունեցավ նաև անդրադարձ կատարելու բանակում մարդու իրավունքներին առընչվող իրավիճակին: Նա հատուկ մտահոգություն հայտնեց խաղաղ պայմաններում մահվան, վատ վերաբերմունքի և նվաստացման դեպքերի կապակցությամբ` ընդգծելով այդ դեպքերի մանրազնին քննության, հանցավորների բացահայտման և պատժման անհրաժեշտությունը: Նա քաջալերեց զինված ուժերում ընթացող բարեփոխումները, ներառյալ կարգապահական ընթացակարգերի և արդյունավետ բողոքարկման մեխանիզմների ստեղծումը: Իր այցի ընթացքում նա նաև անդրադարձավ կրոնական համոզմունքների պատճառով զին. ծառայությունից հրաժարվելու իրավունքին և հայտնեց իր ըմբռնումը, որ ՀՀ իշխանությունները այս ոլորտում օրենսդրության մշակման փուլում են: Նպատակը պետք է լինի ստեղծել իրապես քաղաքացիական ծառայություն:

Հանձնակատարը կշարունակի քննարկել և գնահատել այն հարցերը, որոնց անդրադարձ կատարվեց իր այցի ընթացքում: Առաջիկա ամիսներին կհրապարակվի նրա զեկույցը: