Նարեկ Սարգսյանի կալանավորման որոշումը բողոքարկվել է. «ՀԺ»

Դատախազությունը Նարեկ Սարգսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան
Դատախազությունը Նարեկ Սարգսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան

Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի կալանավորման որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան: Այս մասին տեղեկացնում է «Հայկական ժամանակը»՝ հղում անելով Սարգսյանի պաշտպան Արթուր Պիվազյանին։

Ըստ աղբյուրի Արթուր Պիվազյանը նշել է, որ իրենց գնահատմամբ՝ որոշումը չպատճառաբանված եւ չհիմնավորված էր. «Գտնում ենք, որ նման որոշումներ առհասարակ չպիտի կայացվեն՝ անկախ նրանից, թե կալանավորվող անձն ով է, պաշտպանողը՝ ով»,-ասել է նա:

«Պաշտպանը չցանկացավ այս պահին քրեական գործից այլ մանրամասներ հայտնել»,-նշում է աղբյուրը: Ավելին՝ սկզբնաղբյուրում։