Ռուսաստանի նախագահը Սահմանադրության փոփոխություններ է առաջարկում․«Ազատություն»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված իր ամենամյա ուղերձում առաջարկել է փոփոխություններ կատարել Սահմանադրությունում, մասնավորապես՝ վերացնել նախագահության երկու ժամկետի մասին ձևակերպումը: Այս մասին տեղեկացնում է «Ազատությունը»։

Աղբյուրը նշում է, որ ՌԴ Սահմանադրությամբ բացառվում է երկրի նախագահի պաշտոնում նույն անձի՝ անընդմեջ երրորդ անգամ առաջադրվելու հնարավորությունը:

«Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի նախագահի պաշտոնը առաջին անգամ ստանձնել է 2000 թվականին, երկու ժամկետ պաշտոնավարելուց հետո նա անցել է կառավարություն՝ ստանձնելով վարչապետի պաշտոնը, ապա Դմիտրի Մեդվեդևի նախագահության ժամկետը լրանալուց հետո ՝ 2012 թվականին կրկին դարձել է նախագահ: Կրեմլի ղեկավարի արդեն 4-րդ պաշտոնավարման ժամկետը կսպառվի 2024 թվականին»,-գրում է «Ազատությունը»։