Շորթում` արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով

Հեղինակ MediaLab

Հունվարի 15-ին, ժամը 13.30-ի սահմաններում, 40-ամյա մի տղամարդ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր տվել, որ իրեն ծանոթ մի կին, արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով, 2019 թվականի դեկտեմբերի 12-ին իրենից պահանջել և ստացել է 100 դոլար, հունվարի 10-ին նույն եղանակով ստացել է 200 դոլար, իսկ հունվարի 15-ին կրկին փորձել է ստանալ 500 դոլար:

Բաժնի քրեական հետախույզների և ոստիկանության Երևան քաղաքի, Արարատի մարզային ու փորձաքրեագիտական վարչությունների ծառայողների համատեղ միջոցառումներով, հունվարի 17-ին, Ռուբինյանց փողոցում պահանջված 288.000 դրամը տուժողից ստանալուց հետո, իր «Կիա» մակնիշի մեքենայով կինը բերման է ենթարկվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:

Մեքենայի զննությամբ, շորթման առարկա հանդիսացող գումարը հայտնաբերվել և առգրավվել:
Կատարվում է նախաքննություն:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։