ԵԽԽՎ-ն անելիք ունի քսենոֆոբիայի և ատելության դեմ պայքարում. Տաթև Հայրապետյանի ելույթը Ստրասբուրգում

Տաթև Հայրապետյան
Տաթև Հայրապետյան

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթև Հայրապետյանն իր ելույթում անդրադարձել է Եվրոպայի Խորհրդի տարածքում առկա քսենոֆոբիայի  դրսևորումներին:

«Քանի որ մենք նշում ենք Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա և Աուշվիցի (Օսվենցիմ) համակենտրոնացման ճամբարի ազատագրման 75-ամյակը, ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Եվրոպայի Խորհրդի տարածքում առկա քսենոֆոբիկ դրսևորումների վրա:

Մասնավորապես, ես ցանկանում եմ խոսել այն սարսափելի դեպքերի մասին, որոնք տեղի են ունեցել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում 1990 թ. հունվարին՝ 30 տարի առաջ: Այդ ջարդերը դեռևս 20-րդ դարից Ադրբեջանի կողմից հայկական բնակչության հանդեպ իրականացվող խտրական քաղաքականության շարունակությունն էր:

Ադրբեջանական ընդդիմադիր «Ժողովրդական Ճակատ» շարժման կողմից՝ Խորհրդային Ադրբեջանի անմիջական աջակցությամբ և թողտվությամբ իրագործված անմարդկային գործողությունները միջազգային քրեական իրավունքով նախատեսված ծանրագույն հանցագործությունների շարքին են դասվում:

Կարևոր եմ համարում նշել, որ շատ սակավաթիվ ադրբեջանցիներ են եղել, որոնք համարձակվել են հանդես գալ այս գործողությունների դեմ և օգնել հայերին փրկվել: Նրանք ևս պետք է խոսեն այս դեպքերի մասին»,- «Արմենպրես»ի հաղորդմամբ՝  նշել է Տաթև Հայրապետյանը:

Նա ընդգծել է, որ Բաքվի ջարդերը քննադատվել են միջազգային կազմակերպությունների կողմից: Կարևոր է  համարում շեշտել, որ հայ բնակչության հանդեպ իրագործված բռնությունները քննադատվել են Եվրոպական Խորհրդարանի կողմից ընդունված երեք բանաձևերով:

1988թ. հուլիսի 7-ի բանաձևով Եվրոպական խորհրդարանը կոչ է անում Խորհրդային իշխանություններին ԽՍՀՄ օրենքներին համապատասխան պատասխանատվության ենթարկել հայկական ջարդերի պատասխանատուներին և ապահովել Խորհրդային Ադրբեջանում ապրող 500 հազար հայ բնակիչների անվտանգությունը։

1990թ. հունվարի 18-ին Եվրոպական Խորհրդարանը ընդունել է բանաձև, որտեղ կոչ է անում Եվրահանձնաժողովին և Եվրոպայի Խորհրդին աջակցել հայերին:  Երրորդ  քննադատող բանաձևն ընդունվել է Եվրոպական խորհրդարանի կողմից 1991 թ. մարտի 14–ին:

Ջարդերի կազմակերպիչներն ու իրագործողները դեռ չեն կրել իրենց արժանի պատիժը, ահա թե ինչու Ադրբեջանը մինչ օրս շարունակում է իր խտրական և հակահայկական քաղաքականությունը, ինչի արտացոլումն են 2004թ. Հունգարիայում ՆԱՏՕ-ի կազմակերպած դասընթացների ընթացքում հայ սպա Գուրգեն Մարգարյանի՝ քնած ժամանակ կացնահարումը Ռամիլ Սաֆարովի կողմից, որը ներկայումս Ադրբեջանում հերոսացվել է, 2016թ. ապրիլի ընթացքում Թալիշ գյուղում խաղաղ բնակիչների խոշտանգումները և սպանությունը:

Ամփոփելով ցանկանում եմ նշել, որ ԵԽԽՎ շատ անելիք ունի քսենոֆոբիայի և ատելության դեմ պայքարում: Բազմաթիվ հակամարտություններ կան Եվրոպայի Խորհրդի տարածքում, և ես հույս ունեմ դրանք բոլորը խաղաղ հանգուցալուծում կստանան, սակայն դրա կարևորագույն երաշխավորը մշտական պայքարն է և քննադատությունը խտրականության, ատելության և քսենոֆոբիայի դեմ»,-նշեց Տաթև Հայրապետյանը:

Ելույթս ԵԽԽՎ–ում Բաքվի ջարդերի և քսենոֆոբիայի դեմ պայքարի վերաբերյալ

Հարգելի նախագահող, տիկնայք և պարոնայք,Քանի որ մենք նշում ենք Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա և Աուշվիցի (Օսվենցիմ) համակենտրոնացման ճամբարի ազատագրման 75-ամյակը, ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Եվրոպայի Խորհրդի տարածքում առկա քսենոֆոբիկ դրսևորումների հանդեպ: Մասնավորապես, ես ցանկանում եմ խոսել այն սարսափելի դեպքերի մասին, որոնք տեղի են ունեցել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում 1990 թ. հունվարիին՝ 30 տարի առաջ: Այդ ջարդերը դեռևս 20—րդ դարից Ադրբեջանի կողմից հայկական բնակչության հանդեպ իրականացվող խտրական քաղաքականության շարունակությունն էր: Ադրբեջանական ընդդիմադիր «Ժողովրդական Ճակատ» շարժման կողմից՝ Խորհրդային Ադրբեջանի անմիջական աջակցությամբ և թողտվությամբ իրագործված անմարդկային գործողությունները միջազգային քրեական իրավունքով նախատեսված ծանրագույն հանցագործությունների շարքին են դասվում: Կարևոր եմ համարում նշել, որ շատ սակավաթիվ ադրբեջանցիներ են եղել, որոնք համարձակվել են հանդես գալ այս գործողությունների դեմ և օգնել հայերին փրկվել: Նրանք ևս պետք է խոսեն այս դեպքերի մասին: Բաքվի ջարդերը քննադատվել են միջազգային կազմակերպությունների կողմից: Ես չեմ ցանկանում գնալ դեպի պատմություն, բայց ես կարևոր եմ համարում շեշտել, որ հայ բնակչության հանդեպ իրագործված բռնությունները քննադատվել են Եվրոպական Խորհրդարանի կողմից ընդունված երեք բանաձևերով:1988թ. հուլիսի 7-ի բանաձևով Եվրոպական խորհրդարանը կոչ է անում Խորհրդային իշխանություններին ԽՍՀՄ օրենքներին համապատասխան պատասխանատվության ենթարկել հայկական ջարդերի պատասխանատուներին և ապահովել Խորհրդային Ադրբեջանում ապրող 500 հազար հայ բնակիչների անվտանգությունը։1990թ. հունվարի 18-ին Եվրոպական Խորհրդարանը ընդունել է բանաձև, որտեղ կոչ է անում Եվրահանձնաժողովին և Եվրոպայի Խորհրդին աջակցել հայերին: 3-րդ քննադատող բանաձևը ընդունվել է Եվրոպական խորհրդարանի կողմից 1991 թ. մարտի 14–ին: Ջարդերի կազմակերպիչներն ու իրագործողները դեռ չեն կրել իրենց արժանի պատիժը, ահա թե ինչու Ադրբեջանը մինչ օրս շարունակում է իր խտրական և հակահայկական քաղաքականությունը, ինչի արտացոլումն են 2004թ. Հունգարիայում ՆԱՏՕ-ի կազմակերպած դասընթացների ընթացքում հայ սպա Գուրգեն Մարգարյանի՝ քնած ժամանակ կացնահարումը Ռամիլ Սաֆարովի կողմից, որը ներկայումս Ադրբեջանում հերոսացվել է, 2016թ. ապրիլի ընթացքում Թալիշ գյուղում խաղաղ բնակիչների խոշտանգումները և սպանությունը: Ամփոփելով ցանկանում եմ նշել, որ ԵԽԽՎ շատ անելիք ունի քսենոֆոբիայի և ատելության դեմ պայքարում: Բազմաթիվ հակամարտություններ կան Եվրոպայի Խորհրդի տարածքում, և ես հույս ունեմ դրանք բոլորը խաղաղ հանգուցալուծում կստանան, սակայն դրա կարևորագույն երաշխավորը մշտական պայքարն է և քննադատությունը խտրականության, ատելության և քսենոֆոբիայի դեմ: Շնորհակալություն:

Gepostet von Tatevik Hayrapetyan Տաթևիկ Հայրապետյան am Montag, 27. Januar 2020