Ջոն Ֆարխոյանն ազատ է արձակվել գրավի դիմաց. ԱԱԾ

Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանն ազատ է արձակվել գրավի դիմաց: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից:

«Մենք դիմել էինք Ջոն Ֆարխոյանի նկատմամբ խափանման միջոցը կալանավորումն ընտրելու միջնորդությամբ, դատարանն այն բավարարեց, սակայն կիրառեց այլընտրանքային խափանման միջոց՝ գրավի դիմաց ազատ արձակելը»,- հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից: