«Քրեական ենթամշակույթը բանակի հրամանատարության մեջ է». իրավապաշտպանները տագնապահարույց են գնահատում բանակում դրությունը. տեսանյութ. Factor.am

Հայկական բանակում մեկուկես ամսում մահացել է 13 զինծառայող։ Բոլոր մահերը ոչ թե հակառակորդի գնդակից են, այլ՝ հիմնականում ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանք։ Բանակում շարունակական մահացությունները մի խումբ քաղաքացիների այսօր բերել էր կառավարության շենքի առաջ։

Պահանջում են բացատրություն՝ իշխանություններից։ «Խոսքը գնում է մեր անվտանգության, սահմանի, բանակի անվտանգության մասին, որովհետև ինչ-որ տարօրինակ բաներ են կատարվում բանակում, և խոսքը գնում է մեր երեխաների մասին, որոնք չես հասկանում՝ ինչ պայմաններում զոհ են դառնում ներսում, և ոչ թշնամու գնդակից»,- ասում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

Նա ու իրավապաշտպան համայնքի այլ անդամներ պահանջում են հինգշաբթի օրը հանդիպում վարչապետ Փաշինյանի, ՊՆ ղեկավարության, իրավապահ մարմինների հետ։

Նրանք պարտաստ են իշխանությանը ներկայացնել կոնկրետ առաջարկներ՝ շտկելու դրությունը։ Իրավապաշտպանը կասկածի տակ է դնում իրավապահ համակարգի հավաստիացումները, թե դեպքերի 90%-ը բացահայտվում է. «Ստում են, որովհետև էս գործերի մեծ մասը կամ թերի բացահայտված է, կամ առհասարակ պատժված չեն մեղավորները։

Նաև սա է պատճառը, որ մեր բանակում պարբերաբար տեղի են ունենում սպանություններ ու մահվան դեպքեր»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: