Ուկրաինացիները քարկոծել են Ուհանից տարհանված իրենց հայրենակիցներին. Lragir.am

Lragir.am – Փետրվարի 20-ին Ուկրաինայի Պոլտավայի շրջանի Նովիե Սանժարի ավանի բնակիչները ցույցերով ու քարերով են դիմավորել կորոնավիրուսի էպիկենտրոն Չինաստանի Ուհան քաղաքից տարհանված իրենց հայրենակիցներին ու նրանց ուղեկցող ոստիկաններին:

Ուկրաինայի իշխանությունն այդ ավանն ընտրել են Ուհանից եկած 45 ուկրաինացիներին ու 27 արտասահմանցիներին տեղավորելու համար: