Դատապարտում ենք. ՀՅԴ խմբակցության մտահոգությունը` այսօրվա միջադեպի կապակցությամբ

Դատապարտում ենք. ՀՅԴ խմբակցության մտահոգությունը` այսօրվա միջադեպի կապակցությամբ
Դատապարտում ենք. ՀՅԴ խմբակցության մտահոգությունը` այսօրվա միջադեպի կապակցությամբ

Այսօր առավոտյան Կառավարության շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, իր վրդովմունքն է հայտնել ԱԺ ՀՅԴ խմբակցությունը` դատապարտելով տեղի ունեցածը:
«Իրենց իրավունքների պաշտպանությանն ուղղված` ՀՀ քաղաքացիների խաղաղ ցույցը իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից խոչընդոտվել է ուժի կիրառմամբ:
Տուժել են ՀՀ քաղաքացիներ: Բռնություն է կիրառվել անձեռնմխելիությամբ օժտված ՀՀ ԱԺ պատգամավորների նկատմամբ:
Դատապարտում ենք տեղի ունեցածը: Իրավասու մարմիններից պահանջում ենք անցկացնել անաչառ քննություն, տալ կատարվածի իրավական գնահատականը և պատասխանատվության ենթարկել մեղավորներին»,- նշված է ԱԺ ՀՅԴ խմբակցության տարածած հաղորդագրության մեջ:
© Medialab.am