ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված շուրջ 46 կիլոգրամ դեղամիջոց

Հեղինակ MediaLab

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս Բագրատաշենի անցակետում  կանխել են  ընդհանուր շուրջ 46կգ տարբեր տեսակի դեղամիջոցի անօրինական ներմուծման դեպքեր: 

Մի դեպքով` վարչության աշխատակիցները ՀՀ քաղաքացու ավտոմեքենայի բեռնախցիկի ծածկոցի տակ գտնվող թաքստոցից և շարժիչի օդազտիչի պլաստմասե տուփից  հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված  տարբեր տեսակի 10կգ դեղամիջոցներ:

Բագրատաշենի անցակետում Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները` ՀՀ մեկ այլ քաղաքացու տրանսպորտային միջոցի զննությամբ, մեքենայի ցուցիչների վահանակի հետնամասից և պահեստային անվադողի միջից  հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված շուրջ 36կգ դեղամիջոց:

Դեպքերով ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով, Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված  նյութերը տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին