ՀՀ հաշվառում չունեցող քաղաքացին կարող է արդյոք մասնակցել քվեարկությանը. ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը իրազեկում է

Եթե ՀՀ քաղաքացին բնակչության պետական ռեգիստրում չունի հաշվառում ՀՀ հասցեով (սեփականատերը հանել է հաշվառումից կամ հաշվառված է օտարերկրյա պետության հասցեով), քվեարկությանը կարող է մասնակցել հետևյալ եղանակով.

մինչև 26.03.2020թ. կարող է դիմել անձնագրային և վիզաների վարչություն կամ ըստ գտնվելու վայրի անձնագրային ծառայություն, ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու համար՝ նշելով քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն: Դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողն ընդգրկվում է քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում և այդ մասին նրան տրամադրում տեղեկանք: