ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր լրագրողների հետ զրույցում, ներկայացնելով շուկայում տիրող իրավիճակը, ասաց. «Երեկ մոտ իննսուն դեղատներում դիտանցում ենք կատարել, դիմակների արտահանում է տեղի ունեցել, ոչ խոշոր դեղատնային ցանցերի կողմից, դրանք արտահանել են հիմնականում այլ ընկերություններ: Այս պահին կան դեղատներ, որտեղ դիմակ չկա, բայց խոշոր ընկերություններում գները չեն բարձրացել:
Այս պահին քննարկումներ ենք իրականացնում, որպեսզի դրսից դիմակներ ներմուծենք, սակայն մեր դրսի գործընկերներն էլ հայտնում են, որ դիմակների համաշխարհային դեֆիցիտ է»:
Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում: