Լիբանանում գրանցվել Է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը. Sky News Arabia

Լիբանանում մարտի 10-ին գրանցվել Է կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից պացիենտի մահվան առաջին դեպքը: Այդ մասին հայտնել Է Sky News Arabia հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հեռուստաալիքի տվյալներով՝ մահացածը Լիբանան Էր ժամանել Եգիպտոսից:

Վերջին օրերին նա լիբանանցի բժիշկների հսկողության տակ Էր գտնվում Բիբլոս քաղաքի հիվանդանոցներից մեկում: Ընդամենը հանրապետությունում գրանցված Է կորոնավիրուսով վարակման ավելի քան 40 դեպք:

Վիրուսի տարածումից խուսափելու համար անցած շաբաթ իշխանությունները կարգադրել Էին փակել կինոթատրոնները, թանգարանները եւ չեղարկել խորհրդաժողովները: Նաեւ դադարեցվել են պարապմունքները բոլոր ուսումնական հաստատություններում: Ավելի վաղ Լիբանանի իշխանությունները հայտարարել Էին հանրային բոլոր զբոսայգիների փակման մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: