Լարային գործիքներին միջազգային մրցույթում Արևիկ Իվանյանը արժանացել է երկրորդ մրցանակի

Լարային գործիքներին միջազգային մրցույթում Արևիկ Իվանյանը արժանացել է երկրորդ մրցանակի
Լարային գործիքներին միջազգային մրցույթում Արևիկ Իվանյանը արժանացել է երկրորդ մրցանակի

Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի շրջանավարտ տասներեքամյա Արևիկ Իվանյանը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հուլիսի 22-24 -ը մասնակցել է Իտալիայի Կրեմոնա քաղաքում անցկացված լարային գործիքների (ջութակ, թավջութակ, ալտ) միջազգային մեծ համարում ունեցող մրցույթին և արժանացել երկրորդ մրցանակի: Հեղինակավոր ժյուրին, որի կազմում ընդգրկված էին երաժիշտներ New England-ի (Բոստոն), Սանկտ-Պետերբուրգի, Մոսկվայի կոնսերվատորիաներից, մասնագետներ Ֆրանսիայից և Իտալիայից Արևիկին շնորհել են նաև հատուկ մրցանակ, որով հնարավորություն և իրավունք են ընձեռել շնորհաշատ ջութակահարուհուն 2012 թ. մենահամերգով հանդես գալու Կրեմոնայում` Ա. Ստրադիվարիուսի թանգարանում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը:

Մրցույթն անցկացվել է 3 տարիքային խմբերում և 3 փուլերով: 13-ամյա Արևիկը մասնակցել է 13-18 տարեկանների խմբում, երրորդ փուլում հանդես է եկել 11 մրցակիցների հետ, ծրագրում ներկայացնելով Բախի, Պագանինիի, Մոցարտի, Վենյավսկու, Տարտինիի ստեղծագործություններից:

Իտալիայի Կրեմոնա քաղաքում անցկացվող լարային գործիքների միջազգային մրցույթի կազմակերպիչներն էին Ա. Ստրադիվարիուսի հիմնադրամը, Կ. Մոնտեվերդիի անվան կոնսերվատորիան և ամերիկյան ջութակի ստուդիան։ Մրցույթի ընթացքն ու արդյունքները լայնորեն ներկայացվել է իտալական մամուլի կողմից:

© Medialab.am