Կորոնավիրուսի կանխարգելման համար ԵՊՀ-ն ՀՀ կենտրոնական գանձապետարան է փոխանցել 5 միլիոն դրամ

Երևանի պետական համալսարանը   կորոնավիրուսային    հիվանդության    կանխարգելման  և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով ՀՀ կենտրոնական գանձապետարան է փոխանցել 5.000.000 ՀՀ դրամ:

«Սիրե՛լի համերկրացիներ, ԵՊՀ-ն մեկ անգամ ևս հիշեցնում և հորդորում է՝ անվերապահորեն հետևել ՀՀ ԱՆ խորհուրդներին և նվազագույնի հասցնել անմիջական շփումները»,- նշվում է ԵՊՀ տարածած հաղորդագրության մեջ: