Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Անդրանիկ Գասպարյանը

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ, Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակվել է Անդրանիկ Գասպարյանը։

Գասպարյանը մինչ այս զբաղեցնում էր վարչական շրջանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: