Բաքվում ցույց են անցկացրել հայ բռնցքամարտիկների այցի կապակցությամբ

Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները` երեկ Բաքվում, ադրբեջաբնական այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրության կոմիտեի» անդամները փորձել են բողոքի ակցիա անցկացնել` Բաքու մեկնած հայ բռնցքամարտիկների դեմ:
Հիշեցնենք, որ նախօրեին գիշերը հայ բռնցքամարտիկները Բաքու են մեկնել մասնակցելու Բռնցքամարտի աշխարհի առաջնությանը:

Ցուցարարները հավաքվել էին Հեյդար Ալիեւի անվան մարզամշակութային համալիրի մոտ, որտեղ էլ հենց անց է կացվում աշխարհի առաջնությունը:

Ակցիայի մասնակիցները վանկարկում էին. «Հեռացեք հայ ահաբեկիչներ, ովքեր այստեղ են ժամանել մարզիկների անվան տակ», եւ «հայ օկուպանտները տեղ չունեն սպորտում»:

Քիչ անց, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, ակցիայի վայր են ժամանել ոստիկանները, ովքեր ցրել են բողոքի ցույցը: Կան ձերբակալվածներ:

© Medialab.am