«ԷկոԼուր» հասարակական կազմակերպությունը և «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը շարունակում են «Բնություն, թե փող» ահազանգերի շարքը, որի շրջանակներում իրականացվում է «Սևան, թե GeoProMining Gold» ցիկլը:
Սոտքի ոսկու հանքավայրից «GeoProMining Gold» ընկերության արդյունահանած հանքանյութի յուրաքանչյուր տոննան աղտոտում է Սևանի ավազանի ջրերը: Հանքանյութի վերամշակման առաջին փուլը տեղի է ունենում հենց Սոտքում: Ջարդող-տեսակավորող արտադրամասն աշխատում է ամբողջ հզորությամբ:
Ոսկու խտանյութը տեղափոխվում է Արարատ, իսկ Սոտքի կողքին բարձրանում են մկնդեղով և այլ տոքսիկ տարրերով լի հարյուր հազարավոր տոննաների հասնող մանրացված լցակույտերի սարեր: Դա հնարավոր դարձավ, որովհետև ընկերության անօրինական գործունեությունը չի պատժվում: Տեսչությունը Սոտք չի մտնում:
Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը և «ԷկոԼուր» հասարակական կազմակերպությունը դիմում են բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին. Դուք քաղաքական պատասխանատվություն եք կրում Սևանի պահպանման համար: Ընկերությունը խախտել է օրենքը: Ձեր իրավասությունն է պատժել օրինազանցներին: Ժամանակն եկել է:
© Medialab.am