ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ի, ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են:
Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Փակ են Սելիմի լեռնանցքը, Տավուշի մարզում` Բերդ-Ճամբարակ, Կոտայքի մարզում` Բուժական, Սարալանջ, Արագյուղ, Զորավան գյուղերի, Արագածոտնի մարզում`  Արագածի տարածաշրջանի Ճարճակիս և Վարդաբլուր, Ապարանի տարածաշրջանի գյուղերի, Շիրակի մարզում` Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների գյուղերի ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզում` Մադինա, Մաքենիս-Ախպրաձոր գյուղերի ավտոճանապարհները:
Սյունիքի մարզում` Գորիս-Կապան-Մեղրի ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց և ձյան տեղումներ:
ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկելուց:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են “ՃՇՇ”-ների և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:
***
Մարտի 17-ի, ժամը 15.00-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Վրաստանի տարածքում տեղումները դեռ շարունակվում են, առկա է ձնահյուսի վտանգ, ինչպես նաև վատ տեսանելիություն:
Նույն ճանապարհի Պասանաուրի-Գուդաուրի (Պոստա) և Կոբի-Լարսի հատվածներում առատ ձյան պատճառով երթևեկությունը արգելված է կցորդների, կիսակցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար Պասանաուրի-Մլեթա հատվածում երթևեկությունը բաց է, Մլեթա-Գուդաուրի(Պոստա) և Կոբի-Լարսի հատվածներում թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո: Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է:
© Medialab.am