«Բաքվում լավ ու հանգիստ քնել եմ». Ստեփան Սաֆարյան

«Բաքվում լավ ու հանգիստ քնել եմ». Ստեփան Սաֆարյան
«Բաքվում լավ ու հանգիստ քնել եմ». Ստեփան Սաֆարյան

Արձագանքելով ադրբեջանական լրատվամիջոցների այն հրապարակումներին, թե օրերս Բաքվում «Եվրանեսթի» ԽՎ-ի լիագումար նիստին քնել է, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը Facebook սոցիալական ցանցի իր անձնական էջում գրառում է կատարել:
«Դեռ Բաքվում տնեցիներից լսեցի, որ Բաքվում մի լավ «քնել եմ»: Ասեմ, որ սուտ չէ` գիշերները լավ ու հանգիստ քնել եմ, հատկապես, որ ամեն Աստծո օր ես ու իմ գործընկերները այնպիսի փայլուն ելույթներ էինք ունենում ու նեղը գցում մեր հարեւան երկրի իշխանություններին, որ դրանից հետո հաստատ խիղճներս հանգիստ քնում էինք:

Բայց, խոստովանեմ, միայն հյուրանոցի մեր համարներում: Ահագին ծիծաղեցի, երբ տեսա այն նկարը, որի վրա ադրբեջանական լրատվամիջոցները կառուցել են դարի լրատվությունը»,-նշել է Սաֆարյանը:

© Medialab.am