ՀԱԿ-ի դեպքում` 0 դրական եւ 11 բացասական անդրադարձ

ՀԱԿ-ի դեպքում` 0 դրական եւ 11 բացասական անդրադարձ
ՀԱԿ-ի դեպքում` 0 դրական եւ 11 բացասական անդրադարձ

Հայ ազգային կոնգրեսի դեպքում հայկական հեռուստաալիքներով լուսաբանելու ժամանակ գրանցվել է 0 դրական եւ 11 բացասական անդրադարձ: Կոալիցիան ներկայացնող կուսակցությունների դեպքում նման բան չի գրանցվել:
Երևանի մամուլի ակումբ ՀԿ նախագահ Բորիս Նավասարդյանը մտահոգություն արտահայտեց այս փաստի նկատմամաբ՝ ներկայացնելով ՀՀ 2012թ. խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ների մշտադիտարկման միջանկյալ մեկամսյա հաշվետվությունը:

Նավասարդյանը նշեց, որ այս խնդիրը շտկման կարիք ունի ապագայում, քանի որ պետք է ապահովվի բազմակողմանիություն նյութերը լուսաբանելու ժամանակ:

© Medialab.am