ԱԻՆ-ում եղել է վարակվածների 5 դեպք, կա 42 մեկուսացված․ ԱԻ նախարարի տեղակալ

ԱԻՆ ողջ համակարգում եղել է վարակվածների 5 դեպք, որից 3-ն այս պահին գտնվում են բուժման ընթացքում, 2-ն ապաքինվել են արդեն:

«Բոլոր վարակվածների հետ կոնտակտավոր ծառայակիցներն այս պահին գտնվում են մեկուսացման մեջ: Մենք ունեն 42 մեկուսացված»,- այս մասին հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը Կառավարությունում այսօր ընթացած մամուլի ասուլիսի ժամանակ: