Տարոն Մարգարյանը կոչ է անում ակտիվորեն մասնակցել ապրիլի 14-ի համաքաղաքային շաբաթօրյակին

Տարոն Մարգարյանը կոչ է անում ակտիվորեն մասնակցել ապրիլի 14-ի համաքաղաքային շաբաթօրյակին
Տարոն Մարգարյանը կոչ է անում ակտիվորեն մասնակցել ապրիլի 14-ի համաքաղաքային շաբաթօրյակին

Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքում գործող բոլոր պետական և հասարակական կազմակերպություններին, բիզնես կառույցներին, առողջապահական, մշակույթի և ուսումնական հաստատություններին, համատիրություններին և ընդհանրապես բոլոր երևանցիներին կոչ է անում ակտիվորեն մասնակցել ապրիլի 14-ի համաքաղաքային շաբաթօրյակին։

«Այդ օրը մաքրման և բարեկարգման լայնածավալ աշխատանքներ կտարվեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում։ Առանձնակի ուշադրություն կդարձվի հատկապես բակային տարածքների մաքրմանն ու բարեկարգմանը»,-Ֆեյսբուկ սոցիալական ցանցի իր էջում գրում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

© Medialab.am