Ծանր պայմաններում ապրողները մեծ հույսեր չունեն ընտրություններից

Ծանր պայմաններում ապրողները մեծ հույսեր չունեն ընտրություններից
Ծանր պայմաններում ապրողները մեծ հույսեր չունեն ընտրություններից

7 հարկանի շենքի յուրաքանչյուր հարկում ապրում է մոտ 30 ընտանիք, նրանք բոլորն օգտվում են 2 ընդհանուր զուգարանից՝ անկախ սեռից, տարիքից ու առողջ լինել-չլինելուց: Այն մաքրելու համար բնակիչները կազմել են հերթապահության ցուցակ, թեև կոմունալ հարմարությունների հիգիենայի մասին խոսք լինել չի կարող: Ինձ հաջողվեց այնտեղ մի լուսանկար անել, բայց ճիշտ ռակուրսի ու որակի մասին մտածել չհասցրեցի, քանի որ սարսափելի հոտից տևական ժամանակ չէի կարողանում ուշքի գալ:
Շենքում ապրում են ոչ միայն փախստականներ, այլև անապահով ընտանիքներ, ովքեր թեև սենյակները սեփականաշնորհել են, այդուհանդերձ ամսական 3000 դրամ վարձ են վճարում. «Թող էլի վարձ ուզեն, բայց վերանորոգեն նոր»,- MyNews.am-ի հետ զրույցում ասաց բնակչուհի Սիրանուշ Դոբաջյանը:

Կարդալ ավելին