Վարչապետի մամուլի խոսնակի հրապարակած փաստերի վերաբերյալ առկա տեղեկությունները ստուգվում են․ դատախազություն․ Armtimes.com

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանի երեկ հրապարակած փաստերի վերաբերյալ առկա տեղեկությունները ստուգվում են։ Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ 

Մենք հետաքրքրվել էինք, թե արդյոք դատախազությունը որեւէ իրավական գործընթաց սկսե՞լ է Գեւորգյանի հայտնած տեղեկությունների հետ կապված, որոնք վերաբերում են Միքայել Մինասյանին եւ այլ անձանց․  

«Ներկայումս վարույթում գտնվող որոշ քրեական գործերով նման փաստերի վերաբերյալ առկա տեղեկությունները քրեադատավարական ճանապարհով ստուգվում են: Մ. Մինասյանը մեկ քրեական գործով ներգրավված է որպես մեղադրյալ»,- ասվում է Աբրահամյանի պատասխանում։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։