Կանխատեսելի էր, որ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի ընդունմանը զուգընթաց հարձակումներ են սկսելու․ Գայանե Աբրահամյան

Ազգային ժողովի Իմ քայլը խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վերջին իրադարձություններին․

«Կանխատեսելի էր, որ երկիրը թալանածների մի շարք կեղտերի ջրի երես դուրս բերման, գործերի հարուցման գործընթացին և ապօրինի գույքի բռնագանձման օրենքի ընդունմանը զուգընթաց` վախից և ամեն ինչ կորցնելու հիստերիայից վայրի խուժանին են փողոց հանելու, հնարավոր բոլոր ուղղություններով հարձակումներ են սկսելու` մեդիա արշավներից մինչև վերբալ և ֆիզիկական բռնություններ, բայց մոռանում են, որ իրենց կեղտոտ սադրանքների մեջ եղել ենք երկու տասնամյակ, դիմադրել ենք, չենք կոտրվել ու դեռ պայքարելու ենք մեր երազած պետությունը կառուցելու համար»։

https://www.facebook.com/gayane.abrahamyan.9/posts/10219796102706738