Սեփական հեռուստաալիքներով և կայքերով սուտ ու կեղծիք տարածողը խոսում է ճշմարտության և սուտ բացահայտելու մասին․ Բաբաջանյանը՝ Մինասյանի մասին

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանելով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությունը, գրում է․

«Երկու տարի անընդմեջ սեփական հեռուստաալիքներով և կայքերով սուտ ու կեղծիք տարածողը, ժողովրդին ստի ու կեղծիքի տեռորի ենթարկողը խոսում է ճշմարտության և սուտ բացահայտելու մասին։

Մեր գործն ու նպատակն արդար է և մենք հավատարիմ ենք մնում մեր հռչակած նպատակներին և երազանքին։

Փառք մեր երկրին, երիցս փառք մեր ժողովրդին, որ հեղափոխությամբ ազատագրեց մեր երկիրը պետության թշնամիներից և ոճրագործ մարդասպաններից։

Ահա թե ինչու նաև Ազգային ժողովը պետք է ժամ առաջ հանդես գա անցած առնվազն 20 տարիների պետության բռնազավթման վերաբերյալ իրավաքաղաքական գնահատականով»։

Երկու տարի անընդմեջ սեփական հեռուստաալիքներով և կայքերով սուտ ու կեղծիք տարածողը, ժողովրդին ստի ու կեղծիքի տեռորի…

Gepostet von Arman Babajanyan am Samstag, 2. Mai 2020