Վարարած գետը հեղեղել է Կապան քաղաքի փողոցները

Վարարած գետը հեղեղել է Կապան քաղաքի փողոցները
Վարարած գետը հեղեղել է Կապան քաղաքի փողոցները

Այս գիշեր, ժամը 1-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ Կապան քաղաքում Ողջի գետի Վաչագան վտակը դուրս է եկել ափերից, հաղորդում է Asekose.am կայքը: Ջուրը լցվել է քաղաքի փողոցները: Հետագա ջրածածկումից խուսափելու համար դեպքի վայրում ամբողջ գիշեր աշխատել են մարզային փրկարարական ջոկատի Կապանի կոմունալ բաժնի աշխատակիցները: Ժամը 4-ին աշխատանքներն ընդհատվել են և վերսկսվել են առավոտյան: Գետի տարբեր հատվածներում օպերատիվ խումբը իրականացրել է գիշերային հերթապահություն, գրում է Asekose.am-ը:
© Medialab.am