«Մենք, ի տարբերություն շատ երկների, կառանտինից դուրս ենք գալիս ոչ թե դեպքերի նվազման, այլ դրանց կտրուկ աճի ժամանակ». Վիրուսաբան

Վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Կորոնավիրուսի 163 նոր դեպք
Գրեթե երկու ամսվա կառանտինից հետո գրանցվում է նոր դեպքերի ամենամեծ քանակը։ Հետևաբար, իմ մոտ առաջանում են հարցեր․
1) Կարո՞ղ էինք ավելի լավ կազմակերպել կառանտինը։

2) Ո՞վ է գնահատում պարետատան գործողությունների արդյունավետությունը։

3) Ի՞նչ մշակված ուղեցույցի և չափորոշիչների հիման վրա է մայիսի 4-ից սկսվել կառանտինի աստիճանական թուլացման (երկիրը վերաբացելու) գործընթացը։

Երրորդ հարցն այս պահին ամենակարևորն է, քանի որ դրանից է կախված վաղվա դեպքերի և հնարավոր մահերի քանակը։

Մենք, ի տարբերություն Իսպանիայի, Իտալիայի, Գերմանիայի և շատ այլ երկների, կառանտինից դուրս ենք գալիս ոչ թե դեպքերի նվազման, այլ դրանց կտրուկ աճի ժամանակ։ Այս իրավիճակում հույսը դնել միայն քաղաքացիների բարձր գիտակցության վրա, դա նշանակում է հենց այսօրվանից սպասել մեծ առողջապահական աղետին, քանի որ կառանտինը ցույց տվեց, որ մարդկանց գիտակցությունը միշտ չէ, որ ռացիոնալ է։ Իսկ պետք են խիստ և հետևողական քայլեր»։