Էդուարդ Մարտիրոսյանը աշխատանքից ազատման դիմում չի գրել

Մամուլում տարածվող լուրերը, թե ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և մի շարք բարձրաստիճան սպաներ աշխատանքից ազատման դիմում են գրել, չի համապատասխանում իրականությանը։

Այս մասին հայտնում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը։

«ԱԱԾ մամուլի կենտրոնից Տեղեկատվության ստուգման կենտրոնին հայտնեցին, որ Ծառայությունը շարունակում է իր բնականոն աշխատանքային ընթացքը»,- նշված է գրառման մեջ։