Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ավարտին են մոտենում «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում պետական միջոցներով իրականացվող 800 քմ ընդհանուր մակերեսով ՊՇՌ (Պոլիմերազային շղթայական ռեակցիա) լաբորատորիայի շինարարական և կահավորման աշխատանքները:
Նորաբաց լաբորատորիայում հնարավոր կլինի կարճ ժամկետում կատարել տարբեր մանրէների և վիրուսների,այդ թվում՝ COVID-19 վարակի հայտնաբերման մի շարք հետազոտություններ:
Նախատեսվում է լաբորատորիան համալրել համապատասխան գույքով և սարքավորումներով, և կարճ ժամկետում հանձնել շահագործման:
Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։