Բանակում հերթական մահվան պատճառն այս անգամ վրաերթն է

Բանակում հերթական մահվան պատճառն այս անգամ վրաերթն է
Բանակում հերթական մահվան պատճառն այս անգամ վրաերթն է

Հայաստանի ՊՆ N զորամասերից մեկում ժամկետային զինծառայող, շարքային Գագիկ Գեւորգի Հովակիմյանը, մայիսի 24-ին, ժամը 15:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ տեխնիկական սպասարկման աշխատանքներ կատարելուց հետո, «ԿՌԱԶ» մակնիշի զինհամարանիշով մեքենան ավտոկայանատեղիում կայանելիս ավտոմեքենայի դիմային մասով վրաերթի է ենթարկել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Խաչատուր Հակոբի Մելիքյանին, ով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՊՆ քննչական բաժնի հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 10-րդ կայազորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՔրՕր-ի 377 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է հետաքննություն:

NEWS.am-ի հարցին, թե Գագիկ Հովակիմյանը ձերբակալվե՞լ է, թե` ոչ, Մերի Սարգսյանը պատասխանել է, որ դեռեւս չի ձերբակալվել:

© Medialab.am