Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք

«Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացնում է, որ մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք:

Մայիսի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 345 հաստատված դեպքեր, որից առողջացել են 142 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 7 է:

Առո՛ղջ եղեք»,- ֆեյսբուքի իր էջում գրել է մարզպետը: