Կոտայքի մարզի դատարանի աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրում կորոնավիրուս է հաստատվել աշխատակիցներից մեկի մոտ, տեղեկացնում են ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

«Տեղեկացնեմ, որ այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրում, ցավոք, կորոնավիրուսային հիվանդության փաստ է հաստատվել աշխատակիցներից մեկի մոտ: Անմիջապես կապ է հաստատվել Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հետ և օպերատիվ կերպով կազմակերպվել վարակակրի հոսպիտալացումը, ինչպես նաև պարզվել են առաջնային և երկրորդային շփման շրջանակները, և իրականացվել է մեկուսացում: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ցուցումով կան նաև ինքնամեկուսացված անձինք»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ծառայության ղեկավար Արման Խաչատրյանը։