Պարետատնից չեն բացառում, որ արտակարգ դրությունը կերկարաձգվի․ Ազատություն

People wearing face masks to protect against coronavirus (COVID-19) in Yerevan, Armenia

Պարետատնից չեն բացառում, որ արտակարգ դրությունը կերկարաձգվի: Մայիսի 14-ին երկրում հայտարարված արտակարգ դրության ժամկետը ավարտվում է, բայց ինչպես «Ազատությանը» փոխանցեց պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, հիմքերը, որոնց պատճառով արտակարգ դրություն էր հայտարարվել, շարունակում են մնալ:

«Ուսումնասիրվում է երկարաձգումը, դիտարկվում է այդ հարցը և վերջնական որոշման մասին, իհարկե, երբ որ որոշումը լինի, արդեն կհրապարակվի: Երկարաձգման հավանականությունը կա, քանի որ այն հանգամանքները, որոնք բերել են արտակարգ դրության հաստատմանը, դեռևս չեն վերացել», – ասաց Հունանյանը:

«Ազատության» հարցին՝ խոսքը ևս մեկ ամսով երկարաձգելո՞ւ մասին է, Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակը պատասխանեց. «Ամենայն հավանականությամբ, ենթադրում եմ, որ այո: Կախված իրադրությունից, կախված զարգացումներից՝ մենք նորից կարող ենք գնալ սահմանափակումների խստացման, որի մասին պարետը մի քանի անգամ հայտարարել է, այնպես որ այս դրության պահպանումը այդ առումով նույնպես կարևոր է»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։