Շունը հոշոտել էր 78-ամյա կնոջը․ փեսան ձերբակալվել է․ ոստիկանության բացահայտումը. Տեսանյութ

Մայիսի 2-ին ոստիկանության Թումանյանի բաժին զանգած Ծաթեր գյուղի բնակիչը հայտնել էր, որ շունը հարձակվել է կնոջ մոր վրա, և ստացված վնասվածքներից զոքանչը մահացել է։

Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանները պարզեցին, որ նույն օրը փեսան և զոքանչը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են։ Վիճաբանության ընթացքում փեսան ծեծել էր զոքանչին, ապա բակի շան կապն արձակել էր, տարել տուն և բաց թողել։ Շունը 78-ամյա Գյուլասար Մախսուդյանին հոշոտել էր։

Առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու հետևանքով անզգուշությամբ մահ պատճառելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ծաթեր գյուղի 37-ամյա բնակիչը ձերբակալված է։
Կատարվում է նախաքննություն, տեղեկացնում է ոստիկանությունը: