Վերջին օրերին հայ-ադրբեջանական շփման գծում հաճախակի տեղի ունեցող հրադադարի խախտման պատճառով հուղարկավորեցին նաեւ ծնունդով շիրակցի զինվորների: Այսօր Գյումրիում էլ ժողովրդին միակ մտահոգողը պատերազմի վերսկսման վտանգի թեման է: «Առավոտը» գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանից հետաքրքրվեց, թե նրա կանխատեսմամբ՝ կլինի՞ պատերազմ, եւ արդյոք Ադրբեջանը պատրա՞ստ է պատերազմի: Քաղաքագետի կարծիքով՝ այն բոլոր տրանսազգային կորպորացիաները, որոնք ներդրում են կատարել Ադրբեջանի տնտեսության մեջ, թույլ չեն տա այդ երկրին պատերազմ սկսել: Բացի այդ, նրա մեկնաբանմամբ, Ադրբեջանը բազմազգ երկիր է, եւ տարբեր հատվածներում կոմպակտ բնակվող լեզգիները, թալիշները դեմ են պատերազմին, քանի որ նրանք գիտակցում են, որ առաջին գիծ ուղարկելու են հենց ազգային փոքրամասնություններին: Ըստ քաղաքագետի՝ պատահական չէ, որ վերջիններս ծառայում են ամենածանր հատվածներում՝ ադրբեջանա-ղարաբաղյան եւ հայ-ադրբեջանական սահմանների վրա: «Մի քանի ամիս առաջ թե՛ իրանական եւ թե՛ ռուսական ինտերնետ կայքերում հրապարակվեցին ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հայտարարությունները, ըստ որոնց՝ իրենք կոչ են անում իրենց ազգակիցներին չմասնակցել Լեռնային Ղարաբաղում տեղի ունենալիք ռազմական գործողություններին: Սա էլ է խնդիր Ադրբեջանի համար, նրանք հասկանում են, որ առաջինը իրենք են զոհ գնալու, այլ ոչ թե Բաքվի, Գյանջայի կամ որեւէ այլ խոշոր կենտրոնի ադրբեջանցի բնակիչը»,- ասում է մեր զրուցակիցը: Նրա համոզմամբ՝ եթե Ադրբեջանը պատրաստ լիներ ռազմական գործողություններով որեւիցե բանի հասնելու, անպայման կսկսեր պատերազմը. «Բայց դրա ադեկվատ պատասխանը կլիներ նավթատարների եւ գազատարների ինֆրաստրուկտուրայի ոչնչացումը. Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի պատասխանը միանգամից դա պետք է լինի, որովհետեւ Ադրբեջանը առանց այդ նավթային եւ գազային շահերի հետեւում կանգնած պետությունների համաձայնության երբեւիցե չի կարող ռազմական գործողություններ սկսել տարածաշրջանում: Եթե Ադրբեջանը սկսի, մեր պատասխանը կլինի սաստիկ եւ շատ դաժան»: Վերջինս դեմ է այն կարծիքին, որ մենք՝ հայերս, զգուշորեն պիտի արձագանքենք Ադրբեջանի սադրանքներին, որպեսզի Ադրբեջանը միջազգային հանրությանը չներկայացնի, թե հայերը ռմբահարում են ադրբեջանական գյուղերը: «Իսկ ինչպե՞ս կարելի է բացատրել, որ Ադրբեջանն առանց որեւէ միջազգային հանրության վախի ռմբահարում է Չինարին, Բերդավանը եւ այլ սահմանակից գյուղեր: Էդ իրենց կարելի՞ է կրակահերթեր ուղղել մանկապարտեզի, դպրոցի կամ դաշտում աշխատող գյուղացիների վրա, իսկ հայերին չի՞ կարելի, որովհետեւ ադրբեջանցիները կարող են ցույց տալ միջազգային հանրությանը, որ հայերը ագրեսո՞ր են»,- հարցնում է Գագիկ Համբարյանը: Ըստ քաղաքագետի՝ ռազմի դաշտում լուծվում է հարցի 40%-ը, մյուս 60%-ը լուծվում է դիվանագիտության եւ քարոզչության դաշտում:Կարդալ ավելին
14.06.2012
«Հաղթելով պատերազմի դաշտում՝ կարող է պարտվենք դիվանագիտական դաշտում».Գագիկ Համբարյան

«Հաղթելով պատերազմի դաշտում՝ կարող է պարտվենք դիվանագիտական դաշտում».Գագիկ Համբարյան
նմանատիպ նորություններ
- 03.10.2023
Կրեմլն արձագանքել է ՀՀ-ում Հռոմի ստատուտի վավերացմանը. Factor
- 03.10.2023
ԼՂ-ից բռնի տեղահանված 100.625 անձ է ժամանել Հայաստան
- 03.10.2023
Ֆրանսիայի ԱԳ նախարարը ողջունել է Հայաստանում Հռոմի ստատուտի վավերացումը
- 03.10.2023
Ոչ ոք ինքնակամ չի հեռացել․ Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանը՝ Արցախում բռնի տեղահանման մասին. Factor
- 03.10.2023
ՊԲ զորամասի հրամանատարի տեղակալը 2020 թ. խաբեությամբ ժամանակավորապես դադարեցրել է զինվորական ծառայության պարտականությունների կատարումը. դատախազություն
- 03.10.2023
Ռուսաստանը դավաճանել է հայ ժողովրդին՝ չպատասխանելով Ադրբեջանի ռազմական գործողությանը. Շառլ Միշել
- 03.10.2023
Նոյեմբերի 9-ի փաստաթուղթն այժմ գործո՞ւմ է. պարզաբանում է Խանդանյանը
- 03.10.2023
Հայաստան է ժամանել Ֆրանսիայի ԱԳ նախարարը
- 03.10.2023
Սերգո Աթանեսյանը նշանակվել է Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար
- 03.10.2023
Դաշնակցության համար Արցախի էջը փակված չէ. Արթուր Խաչատրյան. Factor
- 03.10.2023
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գերմանիայի Միասնության օրվա առթիվ և Օլաֆ Շոլցին հրավիրել Հայաստան
- 03.10.2023
Սևանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել ԼՂ-ից բռնի տեղահանված Մովսեսյան ընտանիքի 4-րդ զավակը
- 03.10.2023
ՀՀ ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը
- 03.10.2023
Ավելի անհեթեթ զեկույց պատկերացնել հնարավոր չէր. Գայանե Աբրահամյանը՝ ՄԱԿ-ի արձագանքի մասին
- 03.10.2023
Հայաստանից ՌԴ արտահանվող կոնյակի նկատմամբ հսկողություն է իրականացվում. շուրջ 60 բեռնատար սպասում է Վերին Լարսում
- 03.10.2023
ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվը հասել է 100.617-ի
- 03.10.2023
Ինչ է տալու Հայաստանին Հռոմի ստատուտի վավերացումը. ներկայացնում է Կիրակոսյանը
- 03.10.2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ
- 03.10.2023
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից տեղահանված անձինք ստանալ կառավարության կողմից հատկացվող 100 հազար դրամ միանվագ աջակցությունը
- 03.10.2023
Թուրքերը նորից կոչ են անում փակել հայկական ԱԷԿ-ը. «Ազատություն»
այլ նորություններ
- 10.08.2020
«Այս հիվանդությունը բարդություններ առաջացնելու համար խելքն իրենը չի». Բժիշկը՝ կորոնավիրուսի «անակնկալների» մասին
- 09.01.2020
Լեւոն Տեր-Պետրոսյան
- 08.01.2020
Բռնությունը՝ «խրախճանք»
- 07.01.2020
Պոլսո նորընտիր պատրիարքին վշտացրել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը. Հարութ Սասունյան
- 18.12.2019
Վտարանդի
- 11.12.2019
Գաղտնալսումներ
- 08.12.2019
Չեչենական հույզեր
- 13.11.2019
«Հույս ունեմ՝ ԲՀԿ-ն դասեր կքաղի՝ կատոկի տակ կրկին չընկնելու համար». Վահան Կոստանյան
- 13.11.2019
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 3 ծառայող ձերբակալվել է
- 12.11.2019
Նորանշանակ դատավորները երդվել են նախագահի նստավայրում․ Տեսանյութ
- 11.08.2020
ՊՎԾ-ը ներկայացրել է 2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված հիմնական աշխատանքները
- 27.02.2019
Վարչապետ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Իրան
- 31.01.2022
Բրազիլիայում փողոցները վերածվել են գետերի. զոհվել է 18 մարդ. տեսանյութ
- 18.02.2022
Վարվում է Հ1-ով Պաշտպանի հաստատությունը վարկաբեկելու նոր քաղաքականություն․ ՄԻՊ հայտարարությունը
- 06.12.2020
Կառավարությունը պետք է հստակ, մանրամասն և թափանցիկ հաշվետվություն ներկայացնի «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխանցած միջոցներով կատարված ծախսերի վերաբերյալ
- 26.10.2021
Աջափնյակի «զինված բանդաների» առեղծվածը․ քաղաքապետի հայտարարությունների հետքերով․ FIP.am
- 02.03.2023
Արցախում արդեն 314 երեխա է ծնվել շրջափակման մեջ
- 24.07.2020
Վերնատուն ակումբի հայտարարությունը՝ ԱՄՆ Կոնգրեսում հակահայկական բանաձեւի մասին
- 07.01.2020
«Քանի դեռ պետությունը, հասարակությունը, մեդիան խորապես չեն գիտակցում, թե ինչ է նշանակում ազատությունն ու անկախությունը». Տիգրան Հակոբյան
- 02.07.2020
Սպիտակի բժշկական կենտրոնը միացավ կովիդի դեմ պայքարին
- 05.09.2017
Ասմունք
- 20.03.2021
Տիգրանն ընտրեց հավերժության ճանապարհը. Տեսանյութ