Մայիսի 18-ից վերսկսվում է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ու տարածքային անձնագրային ստորաբաժանումների աշխատանքը

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ մայիսի 18-ից ամբողջ ծավալով վերսկսվում է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ու տարածքային անձնագրային ստորաբաժանումների աշխատանքը։ Աշխատանքային օրերին քաղաքացիներին կմատուցվեն ծառայություններ՝ ժամը 9․00-ից մինչև 17․00-ն, ընդմիջում՝ 14․00-ից 15․00-ն։

Քաղաքացիներին կոչ է արվում անձնագրային ստորաբաժանումներ այցելել պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով, և պահպանել սոցիալական տարածություն։