Կազմակերպվում է Նորքի տուն ինտերնատում բնակվող շահառուների տեղափոխումը հիվանդանոցային հաստատություններ․ Զառա Բաթոյան

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զառա Բաթոյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Ցավոք, Նորքի տուն ինտերնատում բնակվող մեր շահառուների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն:

Տեղում աշխատում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ բժիշկները պացիենտների առողջական վիճակը գնահատելու և հսկելու համար:

Այսօրվանից կազմակերպվում է նաև նրանց տեղափոխումը հիվանդանոցային հաստատություններ` հետագա բուժումը ապահովելու համար:

Թեև ավելի քան 2 ամիս է կարանտինային ռեժիմ է բոլոր հաստատություններում, այնուամենայնիվ այս հաստատությունում չի հաջողվել խուսափել վարակի ներթափանցումից»։