Երևանի որոշ փողոցներ մայիսի 17-ին փակ կլինեն

Հեղինակ MediaLab

Ժամանակավորապես փակ կլինեն Մյասնիկյան – Հերացի միակողմանի և Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակյան –Գլինկա փողոցների հատվածները, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

Հարգելի համաքաղաքացիներ,

Քարաթափման վտանգի կանխման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մայիսի 17-ին՝ ժամը 07:00-ից փակ կլինի Մյասնիկյան փողոցից դեպի մայրաքաղաքի կենտրոն իջնող Հերացի փողոցի միակողմանի ճանապարհը։ Նույն օրը, ժամը 11։00–ից մինչև 15 00–ն, փակ կլինի նաև Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակյան փողոցից մինչև Գլինկա փողոցն ընկած ճանապարհահատվածը, ուր սանմաքրման համալիր աշխատանքներ կիրականացնի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը։

Պատճառած ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»:

❗️❗️❗️ Ժամանակավորապես փակ կլինեն Մյասնիկյան – Հերացի միակողմանի և Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակյան –Գլինկա…

Gepostet von Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality am Samstag, 16. Mai 2020