Եթե կառավարությունը չընդառաջի՝ տաքսու վարորդները կքշեն ուղիղ Մարգարա-Թուրքիա պետական սահման

Եթե կառավարությունը չընդառաջի՝ տաքսու վարորդները կքշեն ուղիղ Մարգարա-Թուրքիա պետական սահման
Եթե կառավարությունը չընդառաջի՝ տաքսու վարորդները կքշեն ուղիղ Մարգարա-Թուրքիա պետական սահման

Այսօր «Տեցի կռուգում» մոտ 70 տաքսու վարորդներ բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանք կառավարությունից պահանջում են չեղյալ համարել դեղին պետհամարանիշերի մասին որոշումը, քանի որ դա իրենց համար ձեռնտու չէ` ավելորդ ծախսեր են առաջացնում: Aravot.am-ի հետ զրույցում վարորդներից մեկը` Հուսիկ Մելքոնյանն ասաց, որ լիցենզիա հանելը, դեղին պետհամարանիշ ստանալն ու մնացած վճարները միասին կազմում են մոտ 160 հազար դրամ գումար, մինչդեռ, դա իրենց համար հսկայական գումար է. «Մենք չենք խուսափում հարկային դաշտ մտնելուց: Պարզապես կառավարությունը պետք է մի քիչ հեշտացնի մեր աշխատանքը: Ինչպես ԱՊՊԱ կտրոն ենք ձեռք բերում որոշակի ժամկետով, նույն սկզբունքով թույլտվություն տան, ով ցանկանում է` ասենք 1 ամսով, կամ 2 ամսով կտրոն տրամադրեն համապատասխան վճարի դիմաց, որպեսզի վարորդներն իրենց սեփական մեքենաներով որպես տաքսի աշխատեն, այլ ոչ թե` անպայման անհատ ձեռներեցի փաստաթուղթ»:

Մեզ հետ զրույցում վարորդներից մեկն էլ` Արմեն Վարդազարյանը պատմեց, որ ինքը ժամանակավոր է «տաքսու գործ» անում եւ հնարավոր է մի քանի օրից մեքենան վաճառի, իսկ կառավարության պահանջը` մեքենայի վրա տաքսու նշաններ փակցնելը, հետագայում խնդիրների առաջ է կանգնեցնելու. «Հո տաքսիստ չենք ծնվել, կամ հատուկ ինստիտուտ չենք ավարտել, որ դառնա մասնագիտություն ու ամբողջ կյանքներս ստիպված տաքսիստ աշխատենք. էսօր տաքսիստ ենք, վաղը կարող է մի ուրիշ գործ անենք: Հիմա, որ կառավարությունը պահանջում է մեքենայի դռների վրա տաքսու նշաններ դաջել, հաշվիչ ունենալ ու դեղին համարներ, վաղը նորից ծախսեր եմ անելու, որպեսզի էդ ամեն ինչը փոխեմ: Մարդ ենք, մի օր ուզում ենք մեր մեքենայով, ընտանիքով գնանք հարսանիք կամ մի ուրիշ տեղ, տաքսու նշաններով ու դեղին համարներով ոն՞ց գնանք: Մենք էլի հարկեր մուծենք, բայց էդ ամենը թող խելքին մոտ լինի»:Կարդալ ավելին