Խոսրովի արգելոց օլիգարխների մուտքն ու ելքը ակտիվացել է

Խոսրովի արգելոց օլիգարխների մուտքն ու ելքը ակտիվացել է
Խոսրովի արգելոց օլիգարխների մուտքն ու ելքը ակտիվացել է

Aravot.am-ը բնապահպան-ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ արդյոք երեկ Խոսրովի արգելոցում կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքում գրանցվեցի՞ն խոչընդոտներ և արդյոք արդեն արձագանքներ կա՞ն: Մ. Սուխուդյանը պատասխանեց. «Խոչընդոտներ չեղան, սակայն Խոսրովի արգելոցում կիսակառույցի տերերը հետքեր էին թողել, օրինակ՝ նոր կերած ձմերուկի կեղևներ, սակայն պահակներն անհետացել էին»:

Մ. Սուխուդյանը նշեց, որ իրենք շարունակելու են հիշեցնել կառավարությանը և հանրությանը, որ Խոսրովի արգելոցում կառուցված կիսակառույցը պետք է ապամոնտաժվի, և Խոսրովի արգելոցին պետք է վերադարձվի արգելոցային ռեժիմը: Մասնավորապես ՀՀ բնապահպանության նախարարի մոտ այսօր հրավիրված քննարկման ժամանակ բնապահպանները կոշտ դիրքորոշում են ունենալու և հստակորեն նշելու են իրենց պահանջները, այն է՝ ապամոնտաժել արգելոցի տարածքում կառուցված կիսակառույցը, դադարեցնել ճանապարհաշինարարությունն այդ տարածքում, պատժել այն մեղավորներին, որոնք ստորագրեցին այն որոշման տակ, որով արգելոցի մի հատվածին տրվում էր արգելավայրի կարգավիճակ, արգելոցի տարածքում արգելել էկոտուրիզմը և ՀՀ օրենսդրությունը բնապահպանական խնդիրների առնչությամբ համապատասխանեցնել միջազգային չափանիշներին:Կարդալ ավելին