Արշակ Սադոյանին էլ էին առաջարկել մտնել ՀՀԿ

Արշակ Սադոյանին էլ էին առաջարկել մտնել ՀՀԿ
Արշակ Սադոյանին էլ էին առաջարկել մտնել ՀՀԿ

ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանն այսօր ասուլիսի ժամանակ ասաց, որ դեռ ԱԺ ընտրություններին էր մտադրվել վերադառնալ քաղաքականություն, բայց երբ փողային խնդիրները առաջ եկան՝ հետ կանգնեց.«Շտաբ պահելու համար ինչքան է պետք, մենակ գրավ դնելու համար ինչքան է պետք:

Այսօր սովորական գերշուկայական հարաբերություններով քաղաքական դաշտում առանց բիզնես ունենալու հնարավոր չէ: Մեծ քաղաքականություն կարելի է մտնել լուսամուտից, եթե դուռը փակ է, միգուցե չեզոք դաշտի օգնությամբ»:

Հարցին, թե ձեր հասակակիցներ Արտաշես Գեղամյանի, Հայկ Բաբուխանյանի պես հնարավո՞ր է վերադառանաք այլ կուսակցություններ մտնելով, պարոն Սադոյանն ասաց. «Հայկ Բաբուխանյանը իմ հասակակիցը չէ, դրանք լակոտներ են, երեխեք են»:Կարդալ ավելին