3 ժամ արձակվել է 23.557 կրակոց․ Արարատի մարզում կարկտահարված հողատարածքներ չկան

Արարատի մարզպետարանից տեղեկացնում են, որ հունիսի 2-ին եղանակային պայմաններից ելնելով շուրջ 3 ժամ արձակվել է 23.557 կրակոց, որի արդյունքում բարեհաջող կերպով վնասազերծվել են Արարատի մարզի վարչական տարածք ներթափանցած թվով 2՝ առաջին և 1՝ երկրորդ կարգի կարկտավտանգավորության աստիճանի ամպերը։

«Աշխատել են մարզի 23 հանայնքներում տեղակայված 68 հակակարկտային կայանքներ։ Արարատի մարզի վարչական տարածքում կարկտահարված հողատարածքներ չկան», մարզպետարանի փոխանցմամբ, ասել է Արարատի մարզի հակակարկտային կայանի տնօրեն Նարեկ Գալստյանը։

«23.557 արձակված կրակոց՝ շուրջ 3 ժամ տևած ակտիվ ներգործման աշխատանքների ընթացքում, որի արդյունքում բարեհաջող կերպով…

Gepostet von ՀՀ Արարատի մարզպետարան am Dienstag, 2. Juni 2020