Այո, մենք առանց հաշվիչների գազալցակայաններ աշխատացնելու, այդպիսով ժողովրդի գումարները յուրացնելու փորձ չունենք․ Սիփան Փաշինյանը՝ Գագիկ Ծառուկյանին

Հեղինակ MediaLab

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«ԲՀԿ-ի առաջնորդը հայտարարում է, որ մենք փորձ չունենք. եկեք հասկանանք` ինչ փորձի մասին է խոսքը:

Այո մենք փորձ չունենք`

1. Ընտրություններ կեղծելու

2. Քաղաքական պայմանավորվածություն ձեռք բերելու եւ արտոնյալ օլիգարխներ ստեղծելու

3. Հյուսիս-հարավից ժողովրդի փողերը յուրացնելու

4. Առանց հաշվիչների գազալցակայաններ աշխատացնելու, այդպիսով յուրացնելու ժողովրդի գումարները

5. Չնչին գումարով տարբեր օբյեկտներ յուրացնելու

6. Պետականության եւ բարձր արժեքների վերաբերյալ տեքստ կարդալու եւ դրանց 180 աստիճան հակառակ մեթոդներով գործելու

7. Բոլորին վերեւից նայելու, այդ թվում քրեական օրենսգրքին

8. Հարաբերությունների հետեւանքով մարդկանց ունեզրկելու «Ախռանիկներ» նրանց միջոցով մարդկանց ծեծելու եւ ունեզրկելու:

9. Իրեն «փուռը» տվող եւ թեւերի տակ ձմերուկ դնող «քաղաքական» դեմքերի, որպես խորհրդատուներ շրջապատվելու:

10. Պետական, քաղաքական, բարոյական դավաճանների հետ շփվելու` հույս փայփայելով անցյալի ամենաթողության վերադարձի եւ այսպես շարունակ:

Փոխարենը ունենք հետեւյալ փորձը:

1. Բարձր մակարդակի, եւ ինչպես կասի ժողովուրդը մաքուր ընտրություններ կազմակերպելու, այդպիսով երկրի ամուր հիմքեր կառուցելու

2. Մարդուն որպես բարձրագույն արժեք վերաբերվելու

3. Բյուջեին որպես ժողովրդի սեփականություն վերաբերվելու

4. Գործարարների շահերը պաշտպանելու

5. Մարդու հիմնարար ազատությունները պաշտպանելու

6. Օրենքի առաջ հավասար լինելու

7. Չգցելու

8. Փողը պետությունից եւ պետականությունից չգերադասելու

10. Անկախ դեպքերից եւ դեպքերի մասնակիցներից` արդարության կողմը լինելու

Հայաստանի հինը ներկա է միայն որպես պատմություն, նախկինից մնացած բեկորները, երբ օրգանիզմի համար վտանգավոր են դառնում եւ դեղերով հնարավոր չի լուծել խնդիրը, ուրեմն պետք է վիրահատել: Սա պետության եւ պետականության խնդիր ա, որի համար շատ երկար տարիներ պայքար ա մղվել:

Մեր ժողովուրդը նախկին բարքերին վերադարձ թույլ չի տա»:

ԲՀԿ-ի առաջնորդը հայտարարում է, որ մենք փորձ չունենք: Եկեք հասկանանք` ինչ փորձի մասին է խոսքը:Այո մենք փորձ…

Gepostet von Sipan Pashinyan am Samstag, 6. Juni 2020