«Գնումների աջակցման կենտրոնը» ժամանակավոր պաշտոնակատար ունի

«Գնումների աջակցման կենտրոնը» ժամանակավոր պաշտոնակատար ունի
«Գնումների աջակցման կենտրոնը» ժամանակավոր պաշտոնակատար ունի

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արա Գյուրջյանը նշանակվել է «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշտոնում նշանակելը։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական հաղորդագրությունը:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Սերժ Սարգսյանի`վարչապետին ուղղված խիստ քննադատական խոսքերից հետո, պաշտանանկ էր արվել «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետ Հակոբ Բեգլարյանը` Գագիկ Բեգլարյանի եղբայրը:

© Medialab.am