«ՀՀ-ում քաղաքական պատվերների, հետապնդումների եւ ռեպրեսիաների ժամանակներն անցյալում են». Շարմազանովն՝Օսկանյանին

Հարգելով ՀՀ նախկին նախարար եւ գործող պատգամավոր Վարդան Օսկանյանի`ազատ կարծիք արտահայտելու իրավունքը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն, այնուհանդերձ, տարօրինակ է համարում վերջինիս այսօր արած հայտարարությունը: Հիշեցնենք, որ այսօր պարոն Օսկանյանը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ԱԱԾ-ն ստուգումներ է սկսել իր հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամում, որ քրեական գործի շրջանակներում հարցաքննության է հրավիրվել նաեւ ինքը: Նախկին արտգործնախարարն ու նրա հիմնադրած կառույցը կասկածվում են «փողերի լվացման» մեջ: Ըստ Վարդան Օսկանյանի, այդ ամենը քաղաքական ենթատեքստ ունի: «Տարօրինակ է, որովհետեւ դա ասում է փորձառու գործիչը»,- ասում է ԱԺ փոխխոսնակը` Օսկանյանին եվս մեկ անգամ հիշեցնելով, որ ՀՀ-ում քաղաքական պատվերների, հետապնդումների եւ ռեպրեսիաների ժամանակներն անցյալում են, եւ որ այսօր ՀՀ-ն կառուցում է ժողովրդավարական արժեքների վրա հիմնված երկիր:

Կարդալ ավելին