Թուրքիայում շարունակում են քանդել Վանի հայկական «Սուրբ կույսեր» վանական համալիրի ավերակները

Հեղինակ MediaLab

Վանի Գյուրփընար շրջանի Աքբոյու թաղամասում գտնվող հայկական «Սուրբ կույսեր» (Siant Marinos) մենաստանը շարունակում է ավերվել բնական աղետներից ու գանձախույզների հարձակումներից։

Վանի «Յուզունջու Յըլ» համալսարանի դասախոս Մեհմեթ Թոփի խոսքով՝ վանական համալիրը հատկապես լուրջ վնասներ է կրել 1648 թվականի Վանի երկրաշարժից։ Թուրք պրոֆեսորի վկայությամբ՝ այս համալիրը Վանում գտնվող քրիստոնեական և հատկապես հայկական ճարտարապետության բազմաթիվ օրինակներից մեկն է։ Իր գոյության ընթացքում կառույցը ծառայել է մեծ մասամբ որպես կուսանոց, որտեղից էլ ծագել է վանական համալիրի անունը։

Հայտնի է, որ մինչև Հայոց ցեղասպանությունը, այսինքն՝ մինչև վերջնականապես բախտի քմահաճույքին թողնվելը՝ 20-րդ դարասկզբին համալիրում 200-300 կույսեր են բնակվել։ Մենաստանի տեղանքն այնպես է ընտրված եղել, որ անմիջապես շրջակայքում բնակավայրեր չեն եղել։ Այն կառուցված է երկու ձորերի մեջտեղում՝ հարթավայրին նայող բլրի լանջին։ Այսօր համալիրը գտնվում է Վանի Գյուփընար շրջանից 7 կմ հեռավորության վրա։

Եկեղեցուց մնացած կիսավեր գմբեթն ու պատերը, որոնք հիմնականում կավե աղյուսից են կառուցված, թույլ են տալիս որոշակի պատկերացում կազմել վանական համալիրի ներսում եկեղեցու և տարբեր օժանակ կառույցների գտնվելու վայրի մասին։

Այս մասին գրում է https://www.ermenihaber.am-ը՝ հղում անելով  trthaber.com-ին։